top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Aug 24, 2018
  • 2 min read

Հայաստանն ու հայերը մեծ դեր են ունեցել նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու կյանքում։ Կարծիքներ կան, որ Երևան կատարած այցելության ժամանակ մկրտվել է Հայ Առաքելական եկեղեցում։

Վլադիմիր Վիսոցկու կյանքում մի քանի հայեր են եղել, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա ճակատագրի ու արվեստի վրա։ Նրան մեծացրել է խորթ մայրը` Եվգենիա Լիխալատովան (Մարտիրոսովա), որը հայկական արմատներ է ունեցել։ Նա հարազատ որդու պես սիրում էր Վիսոցկուն։

Վիսոցկին շատ է սիրել հայերին, այդ սիրո հիմքը դրվել է դեռ մանկության տարիներին։ Նրա մտերիմ ընկերներից մեկը եղել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Սուրեն Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։

Դեռ երիտասարդ տարիքում երկու ընկերները` Վիսոցկին և Քոչարյանը, բնակարան են վարձել խորհրդային կինոռեժիսոր, դերասան Վասիլի Շուկշինի հետ։ Հիանալի եռյակի բնակարանը միշտ մարդաշատ է եղել, յուրաքանչյուր երեկո նրանց այցելել են ընկերները, ծանոթները, կազմակերպել տնային համերգներ։

Մի անգամ, նման երեկոներից մեկի ժամանակ, դեռևս անհայտ Վիսոցկին ընկերների համար կատարել է իր ստեղծագործություններից մեկը։ Քոչարյանը բոլորից թաքուն ձայնագրել է Վիսոցկուն։ ԽՍՀՄ-ում մեծ իրարանցում առաջացրած ձայնագրությունը ավելի ուշ բացահայտել է Վիսոցկուն աշխարհի համար։

Վլադիմիր Վիսոցկու կյանքում մեծ դեր է խաղացել նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը, որի վաղաժամ մահը Վիսոցկին ծանր է տարել։ Թախծոտ ծաղրածու Ենգիբարյանի մասին Վիսոցկին մի անգամ ասել է. «Իմ սիրելի արտիստների շարքում կա մեկը, որի հանդեպ քնքշությունն անսահման է։ Նրան կոչում են Ենգիբարով»։

Վլադիմիրն ընկերություն է արել մարդ-լեգենդ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հետ։

Վիսոցկին ընդամենը մեկ անգամ է եղել Հայաստանում, սակայն մինչև հիմա այդ այցի մասին լեգենդներ են պատմում։ Վիսոցկին և նրա ընկերը` թարգմանիչ Դավիթ Կարապետյանը Հայաստանում վթարի են ենթարկվել և հրաշքով են փրկվել։

Վիսոցկու վրա մեծ տպավորություն է գործել լեռնային Հայաստանը` իր տեսարժան վայրերով և պատմական հուշարձաններով։

Չնայած որ Վիսոցկին այդ տարիներին արգելված էր Խորհրդային Միությունում, բայց Դավիթի օգնությամբ նա համերգ է տվել Անվտանգության պետական կոմիտեի դահլիճներից մեկում։

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page