top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Aug 28, 2018
  • 1 min read

ԿՈՄԻՏԱՍ

«Աշուն օր» Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան, Սարի վրա շար եկան։ Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։ Գոռաց երկինք, բուք արավ, Հևաց, հևաց. Ծերուկ երկիր սուգ արավ։ Ճաքեց հեռուն ամպ, Երկիր դողաց-բա՛մբ։ Բողբոջ արև շող կապեց, Դողաց, սողաց, Արյուն-ամպից քող կապեց։ Վառեց լեռան լանջ, Լեռան ցավատանջ։ Տեղաց անձրև մաղ տալով, Մարմանդ-մարմանդ, Հոգնած տերև շաղ տալով։ Երկիր քուն դրավ, Եվ թռչուն թռավ։ Հուզված առուն փախ տվավ Սողուն-սողուն, Ձորում մշուշ կախ տվավ։ Քամին ելավ վեր, Արավ տարուբեր։ Մոխիր ամպեր ժիր եկան Դալուկ-դալուկ, Սարի վրա ցիր եկան։ Հալեց աշուն օր Կյանքիս սևավոր։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page