Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Sep 6, 2018
- 1 min read

Ի՞նչ անել, երբ բոլոր ծաղկի խանութներն ու կրպակները փակ են, իսկ ծաղիկ խիստ անհրաժեշտ է: Այդ հարցը Փարիզում լուծվեց «ավտոմատ» կերպով՝ բառի բուն իմաստով: Հարյուրավոր ծաղկավաճառ-ավտոմատներ են դրված երկաթուղային և օդային կայանների, ծննդատների ու հիվանդանոցների մոտ: Օրվա բոլոր ժամերին, ավտոմատի մեջ գցելով համապատասխան քանակությամբ մետաղադրամ, կարող են ստանալ ծաղկեփունջ:
댓글