Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Sep 7, 2018
- 1 min read

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
* * *
Թե աչքերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն...
Թե խենթ լեզուս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով,
Որ հնչյուն իսկ չշշնջա...
Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ,
Ինչո՞վ փակեմ սիրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՞վ փակեմ...
Bình luận