Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Sep 10, 2018
- 1 min read

Հարավային Ամերիկայում ապրում է օձի մի տեսակ, որը կոչվում է մուսսուրանա: Վերջինս օձերի իսկական թշնամին է: Բավական է տեսնի մի ուրիշ օձ, հատկապես թունավոր, կատարվում է անսպասելին: Մուսսուրանան բռնում է նրան և իր հզոր մարմնով խեղդամահ անում: Մուսսուրանան հարմար առիթ է փնտրում ծոծրակից բռնելու համար, եթե դա հաջողվում է, զոհը պատրաստ է: Երբ օձը սատկում է, մուսսուարանան ամբողջությամբ կուլ է տալիս նրան: Պատահում է, որ մուսսուրանան հաղթում է նաև իրենից մեկուկես անգամ երկար օձին:
Comments