Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Sep 16, 2018
- 1 min read

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամ՝ Մկրտիչ վարդապետ Տեր-Մարգարյան բաղիշեցին աբեղա է ձեռնադրվել Հարություն պատրիարքի ձեռամբ, 1889 թվականի հուլիսի 16-ին: Եղել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հյուրընկալը, ինչպես նաև 1898-1901 թվականներին Բեթղեհեմի սուրբծննդյան տաճարի տեսուչ: Սրբոց Հակոբյան վանքի տանիքից դժբախտ պատահարի հետևանքով ընկել և վախճանվել է 1904 թվականի նոյեմբերի 26-ին:
Comentários