Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Sep 28, 2018
- 1 min read

Արմենակ Բեյ Կամսարականը Ալեքսանդրիայում պատահական վաճառողից գնած լինելով Աջի մեջ ամփոփված մանուկ Ս. Կիրակոսի մասունքը, Երուսաղեմի Թորգոմ Գուշակյան Պատրիարքի խնդրանքով նվիրում է Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարին:
Աջը աչքի է ընկնում իր սովորականից փոքր չափով: Դաստակը զարդարված է 17 փիրուզ քարերով, իսկ ներքևի մասը ընդելուզված է 14 նույնպիսի քարերով: Աջը կրում է երեք տող երկաթագիր տառերով փորագրված հետևյալ հիշատակարանը. ՍԲ. ԱՋՍ ՆՈՐՈԳԵՑԱՒ ՁԵՌԱՄԲ ՄԵԼՔԻՍԵԹ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՅԻՇԱՏԱԿ ՄՇՈՒ ՍԲ. ՈՎԱՆԷՍԱ ՎԱՆԻՑՆ ՈՐ Է ԲԱԶՈՒԿ ՏՂԱՅ ՄԱՆՈՒԿ ՍԲ. ԿԻՐԱԿՈՍԱՅ. ԹՎԻՆ ՌՄԳ ( = 1754) ԱՄԻՆ: Իսկ ամենաներքևի մասը փակված է գմբեթաձև և պտուտակավոր կափարիչով, որի կենտրոնը հաստատված է օղով:
Comments