Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 5, 2018
- 1 min read

Իրանի Սուրբ Ստեփանոսի (կամ Մաղարդավանք) վանքը 9-րդ դարում հիմնադրված հայկական նշանավոր կրոնական համալիր է: Վանքը գտնվում է Ջուլֆա քաղաքից 15 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, ներկայումս լքված հայկական Դարաշամբ բնակավայրի մոտ։ 13-14-րդ դարերում երեք եկեղեցիներ ունեցող վանքային համալիրը հանրահայտ մշակութային և գրչության կենտրոն էր, այստեղ գործում էր նաև դպրոց: 1331 թվականին գրված «Նարեկ» ձեռագիր մատյանի հիշատակարանում վանքն անվանվում է «մեծ և հռչակավոր»։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ արտաքին հարդարանքով՝ ավետարանական թեմաներով բազմաթիվ պատկերաքանդակներով: Վանքային համալիրը վերանորոգված է Իրանի կառավարության միջոցներով:
Comments