Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 13, 2018
- 1 min read

Միացյալ Արաբական Էմիրություններում 120-ամյա Հասան Սայեդ Աքշը, որը երկար ժամանակ զբաղվել էր մարգարիտի արդյունահանմամբ, ամբողջ կյանքում երբևէ չէր դիմել բժիշկներին և իր պատկառելի տարիքում անգամ կարող էր հպարտանալ հիրավի դյուցազնական առողջությամբ: Առույգ ծերուկն ամեն ինչ անում էր ինքնուրույն և բնավ նեղություն չէր տալիս իր բազմաթիվ զավակներին ու թոռներին: Հասան Սայեդ Աքշի ազգականները կարծում են, որ նրա երկարակեցության պատճառը չափավոր և ճիշտ ընտրված սնունդն էր (արմավ, մեղր, ձուկ, սուրճ) Ծերունին թերևս ավելի երկար կապրեր, եթե նրա խելքին չփչեր բժշկի դիմել ստամոքսի թեթև խանգարման խատճառը պարզելու համար: Բժիշկները որևէ լուրջ պատճառ չհայտնաբերեցին, բայց եզակի հիվանդին խորհուրդ տվեցին համենայնդեպս հիվանդանոցային զննության ենթարկվել: Հիվանդանոց մտնելուց մի քանի ժամ հետո, սակայն, ծերունին մահացավ:
Comments