Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 19, 2018
- 1 min read

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
«Չխղճաս ինձ բնավ»
Չխղճաս ինձ բնավ, չխղճաս,
Թե խղճաս, կենդանի կթաղես,
Կուզեի որ անգամ ինձ չզգաս,
Բայց հոգիս խղճալով չխաչես:
Չխղճաս ինձ բնավ, չխղճաս,
Դու սերս քո խղճով չտանջես,
Թե անգամ իմ սիրով խենթանաս,
Ինձ երբեք խղճալով չկանչես:
Comments