Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 20, 2018
- 1 min read

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ
* * *
Կին, գիշերս հղի է հրեշներով,
Բաժակն համբերության լիքն է բերնեբերան,
Չեմ հասցնի, գիտեմ, խելագարվել անգամ՝
Այնքան լիքն եմ այս գիշերով:
Մենակ՝ հոգուս խրճիթում, մենակ՝ պատերի դեմ,
Մենակ՝ ինքս իմ դեմ ու գիշերի
Պտտվում եմ, փլվում, փլուզվում եմ անդեմ,
Առանց հաղորդվելու, առանց դավանանքի:
Comments