Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 21, 2018
- 1 min read

Ամեն տարի հոկտեմբեր ամսին մայրաքաղաք Երևանը նշում է իր ծննդյան տոնը: Այս գեղեցիկ ավանդույթը ձևավորվել է դեռևս խորհրդային շրջանում՝ սկսած 1968 թ., երբ մեծ շուքով և հանդիսությամբ նշվեց քաղաքի 2750-ամյա հոբելյանը: Այս իրադարձությանը նախորդել էին քաղաքի տարբեր մասերում՝ այդ թվում նաև հարավ-արևելյան հատվածում (ներկայիս Էրեբունի վարչական շրջանում) կատարված հնագիտական պեղումները, որոնց արդյունքում Արին-Բերդ բլուրում և նրա շրջակայքում հայտնաբերված հնագույն բնակատեղիում, բազմաթիվ և բազմապիսի իրերի շարքում գտնվեցին ուրարտական Էրեբունի քաղաքի մասին պատմող սեպագիր արձանագրություններ: Ավելի վաղ շրջանում Վանից հայտնաբերված նյութերը համադրելով նոր գտնվածների հետ՝ գիտնականներն եկան այն հավաստի եզրակացությանը, որ Էրեբունի քաղաքը, որը, ըստ Վանի Խորխորյան արձանագրության, կառուցել էր Արգիշտի 1-ին արքան իր թագավորության հինգերորդ տարում, գտնվում է Երևանի տարածքում՝ դա հենց հին Երևանն է: Այսպիսով՝ գտնվել էր Երևանի անձնագիրը, համաձայն որի՝ Էրեբունի-Երևանը կառուցվել էր Ք. Ա. 782 թ.:
2018 թ.-ի հոկտեմբերի 21-ին լրանում է Էրեբունի-Երևանի 2800-ամյակը:
Comments