Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 21, 2018
- 1 min read

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ
«Հեռավոր խնջույք»
Այս տարածության մեջ՝ Արարչից մինչև Ավերիչ...
էլ ո՛չ հանդիպում կարող ես ճաշակել, ո՛չ բաժանում.
նույնկերպ լցվել ու թափվում են իրենց գավերից
և՛ կյանքը, և՛ մահը... ինչպե՞ս սա որևէ ժանրում
վերապրես... Նորից դարեր, ժանրեր, սրտեր հատել՝
խմելով թափվող բաժակներից. ամեն մի կումը
դառն է ավելի, իմ անկարեկից հանդիսատես,
քան աշխարհը, որ եղավ: Որ հիմա հոգուս միգում է.
հեռավոր այնտեղ են՝ նույն սեղանի շուրջը՝
և՛ կյանքի կտավին մահեր Նկարողը, և՛ Հայրը, և՛ Որդին, և՛ բառերի բռնկող Շունչը, և՛ բառերը՝ մնացած առանց կոկորդի...
Komentáře