top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Oct 22, 2018
  • 1 min read

1985-ին Մեխիկոյի ազգային մարդաբանության թանգարանից գողացան 140 արժեքավոր արձանիկներ: Կողոպուտը տեղի ունեցավ Սուրբծննդյան նախօրեին, երբ պահակներն ու թիկնապահները պատրաստություն էին տեսնում ու մոռացել էին իրենց պարտականությունների մասին: Թանգարանի անվտանգության համակարգը երկար տարիներ չէր աշխատում, այդ պատճառով հանցագործների համար դժվար չէր կառույց ներխուժելն ու թանկարժեք ցուցանմուշները գողանալը: Արձանիկները մի ողջ կարողություն էին արժենում, քանի որ պատրաստված էին ոսկուց ու նեֆրիտից: Դրանք փոքր էին, հետևաբար հեշտությամբ կարող էին տեղավորվել ոչ մեծ տուփերի կամ պայուսակների մեջ:

Հանցագործները թանգարնաի տարածք էին մւոտք գործել՝ անցնելով երկու մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով: Շենք մտնել կարողացել են օդային խողովակների միջով: Նույն եղանակով էլ դուրս են բերել գողոնը: Գողացված իրերը պատմական մեծ նշանակություն ունեին: Մի ժամանակ դրանք պատկանել են ացտեկներին ու մայաներին: Գողացված արձանիկներից մեկի՝ օբսիդիանե կապիկի արժեքը մասնագետները գնահատում են 20 միլիոն դոլար: Գողերին, ինչպես նաև գողոնը, ցավոք, գտնել չի հաջողվել:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page