top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Oct 28, 2018
  • 1 min read

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ

Արցունքին քերթուածը

Այտերն ի վար, այտերն ի վար ուր հավետ Կը տոչորի հետքը վերջին համբույրին, Իջի՛ր արցունք, զովությանդ մեջ երկնավետ, Թող սերերու հետին բոցերը մարին։ Գգվանքներու ծովուն վրա ալեվետ, Մեռած, թոշնած խոստումներուն վրա ցրտին՝ Իջիր, արցունք, զովությանդ մեջ կենսավետ, Իջիր սառած երազներուն վրա սրտին։ Համբույրներս թերթերուն վրա ցիրուցան, Անոնց վրա որ ժպտեցան ու անցան․ Ու խեղճ սրտին մոխիրներուն վրա տրտում Փլատակներուն վրա տենչին ու հույսին․ Իջի՛ր, արցունք, գորովանքովդ անդադրում

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page