Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Nov 5, 2018
- 1 min read

ՍԱՐՄԵՆ
Հայի Աչքեր
Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,
Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել տարել:
Լույսի լճակ՝
Աչքեր տրտում,
Այս ե՞րբ դարձաք
Այպես խնդուն:
Հայի աչքեր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջվող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:
Լույսի լճակ...
Հայի աչքեր՝ ջահեր հույսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացվել է դուռն արշալույսի՝
Շողով լցրել երկիրը մեր:
Commentaires