Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Nov 6, 2018
- 1 min read

ԱԼՖՈՆՍ ԴԸ ԼԱՄԱՐԹԻՆ
Հիշողություն
Զուր է օրը հասնում օրին.
Նա սահուն է, անցնում անհետ,
Հոգուս մեջ ես, հավերժ ինձ հետ,
Օ՜, իմ սիրո երազ վերջին:
Տարիները արագընթաց
Կուտակվում են իմ թիկունքում,
Ինչպես կաղնու շուրջը կանգուն
Տերևներն են թափվում թոշնած:
Օրվա հետ է ծնվում, հանգչում
Արեգական հուրը երկնի,
Իսկ իմ սերը գիշեր չունի.
Ճաճանչում ես հա՜ր իմ հոգում:
Քեզ եմ տեսնում, լսում միայն
Ամպերի մեջ, անապատում,
Լիճն է դեմքդ արտացոլում,
Իսկ հովի մեջ՝ հարազատ ձայն:
Երբ աշխարհն է նիրհում խոնջած,
Հեծեծում է երբ որ քամին,
Թվում է, թե իմ ականջին
Օրհներգեր ես ձոնում կամա՜ց:
Comments