Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Nov 19, 2018
- 1 min read

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
* * *
Քեզի եկայ ես իմ բաց թեւերով,
Եւ գրկեցիր զիս ճիշդ իմ մօրս պէս
Ու փայփայեցիր իմ սիրտը խռով
Արցունքներուս հետ լացիր դառնապէս:
Վշտոտ սիրտը իմ դուն օրօրեցիր,
Սպեղանին եղար արիւնոտ վէրքիս,
Տաք համբոյրովդ սիրտս շոյեցիր,
Մոռցուցիր իսկոյն կոտտանքը վէրքիս:
Գիտէի վստահ որ զիս չես լքեր:
Ամէն շեղումիս՝ քայլըդ էր ուղղիչ...
Երբ ա՛լ յուսահատ Քե՛զ փնտռեցի, Տէ՛ր,
Ոտքերուս առաջ դուռըդ՝ բաց էր միշտ...:
Comments