Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Nov 21, 2018
- 1 min read

ԻԼԻԱ ՍԵԼՎԻՆՍԿԻ
* * *
Օ՜, ո՜չ, աշխարում քեզ չի ծնել կին,
Քեզ կյանք է տվել եղեգնուտը պերճ,
Ռուս զարդագիրը գարնան երկնքի,
Ալիքվող լիճը՝ հալվող լույսի մեջ:
Եվ դրանից չէ՞՝ ուզում եմ կրկին
Քո գեղեցկության ձայնով հիանալ,
Հոգի տալ ամեն սոսափ-շշուկիդ
Եվ քո անտառում մոլորվել-մնալ:
Comments