top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Nov 24, 2018
  • 1 min read

ԿՈՄԻՏԱՍ

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք, Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Քո երազում

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․ Քո սուրբ սերը սար է դառել Դալարագեղ, երկնածրար ու բեղուն, Գլխիդ վերը ամպ է շարել՝ Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։ Սարի շողեն, ամպի քողեն՝ Մենավորի ոգին ծնել, դեգերել, Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝ Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։ Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝ Ամպի տակին՝ արևծագին շունչ առել, Ջրի մոտին, կանաչ խոտին՝ Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page