Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Nov 27, 2018
- 1 min read

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Անբաժան ընկեր եմ տանջանքի
Տնքում են խոհերս, այրում են վերքերս,
Մռայլ եմ մենավոր ժայռի պես,
Ո՞ւր կորան, գնացին ծիծաղկոտ երգերս,
Չգիտեմ, թե հիմա ո՞վ եմ ես:
Մթնել է երկինքս, հանգել են լույսերս,
Կարոտ եմ մնացել մի շողի,
Ախ, ինչո՞ւ այսքան շուտ խորթացան հույսերս,
Տանջեցին, մատնեցին ինձ դողի:
Կաթում է արցունքս, այրվում է իմ տունս,
Կորցրել եմ հին ճամփան իմ կյանքի,
Ճչում են հույզերս, շեղվել է իմ հունս,
Անբաժան ընկերն եմ տանջանքիս:
Commentaires