top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Nov 29, 2018
  • 1 min read

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

* * *

Հիմա ամեն ինչ քեզ է հիշեցնում, Քո թա՜նկ, անմոռա՜ց մատները նրբին, Որոնք մազերիս ծայրերով անցնում Ու հանգչում էին շուրթերիս թփին: Հիմա քեզնով է անձրևը շնչում, Քո աչքերից է կաթկթում հողին, Քո հեգնանքից են տխրամած հնչում Քնքո՜ւշ, անարյո՜ւն ձայները դողիս: Այդ քո շրթունքն է լուսաբաց բերում, Այդ դու ես աշխարհն իր հիմքից շարժել, Քեզնից է, որ ես բոլորին ներում, Ու մտածում եմ, որ ապրել արժե՛: Եվ ինձ թվում է` դու ես մեղավոր, Որ ես այս անխելք օրիս եմ հասել, Թվում է` կյանքի ցավոտ ձայնը խոր Միայն ու միայն քեզնից եմ լսել: Բայց ի՞նչ ... ամեն ինչ քեզ է հիշեցնում, Ինձ էլ մնում է միայն քեզ հիշել ... Գիշերն անցնում է, մո՛ւթը չի անցնում, Քեզ հետ կյանքն այլ էր, քեզ հետ ուրիշ էր...

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page