top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Dec 8, 2018
  • 1 min read

Արևմտյան երկրներից մեզ փոխանցված Սանտա Կլաուսի կերպարի մասին գիտենք գրեթե բոլորս, սակայն ոչ բոլորն են տեղյակ, որ ՙարևմտյան Ձմեռ պապի՚ նախատիպն իրական անձ է` Քրիստոնեական Եկեղեցու ընդհանրական սրբերից մեկը` Ս. Նիկողայոս Սքանչելագործը:

Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280 թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո:

Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թ. Նիկիայի Տիեզերական ժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page