top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Dec 30, 2018
  • 1 min read

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

* * *

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով, Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի. Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով, Իբրև պատասխան նրանց կարիքի. Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով, Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,- Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստըդ բարի՜։ Արի՜, Նո՛ր Տարի, Բայց... այնպե՛ս արի, Որ ատոմական այս ահեղ դարի Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ, Եվ նրա անտես սլաքները զույգ Իրենց վիրավոր թևաթափությամբ Ոչ թե մեզ կրկին Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն, Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին Մեր զույգ աչքերի հայացքը տանեն...

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page