top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jan 10, 2019
  • 1 min read

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

Լաց

Ու լացի, լացի, լացի,

Ոչ արցունք, ոչ լաց մնաց,

Ամենքին սիրտս բացի,

Իմ սրտում բան չմնաց:

Բոլորին խինդ տվեցի,

Ինձ միայն ցավը մնաց,

Իմ ցավով հոշոտվեցի,

Ցավիս մեջ՝ կյանքս գնաց:

Ու լացի, լացի, լացի,

Աչքերիս լույսը գնաց,

Ամենքին դուռս բացի,

Տանս մեջ բան չմնաց:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page