top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jan 22, 2019
  • 1 min read

10-11-րդ դարերում Աղջկաբերդը համարվել է Հայաստանի նշանակալի ամրոցներից մեկը։

Այս ամրոցի ստեղծման ու անվան որոշման վերաբերյալ Ժողովուրդն ավանդազրույց է հորինել, որի համաձայն` Լենկ Թեմուրը տեղեկանում է, որ Տավուշի մարզի այս ամրոցում մի գեղեցիկ աղջիկ է ապրում։ Հրամայում է զինվորներին իր մոտ բերել նրան։ Երեք զինվոր առևանգում են աղջկան։ Մի հովիվ սկսում է հետևել նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնած են լինում, հովիվը սպանում է նրանց և աղջկան հետ բերում։ Բարկացած Լենկ Թեմուրը հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և միայն այդ ժամանակ հաղթում հայերին։ Աղջիկը պարսպից գետն է նետում իրեն, ու դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկաբերդ:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page