Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Jan 28, 2019
- 1 min read
2017 թվականին Թուրքական առաջատար թերթերից մեկի` «Հուրիեթի» սյունակագիր, երաժշտական քննադատ Նայիմ Դիլմեները պոլսահայ երգչուհի Սիբիլի և հայկական The beautified project խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգը (հեղ.՝ Հասմիկ Հախվերդյան) 5 աստղ է գնահատել։ Դիլմեները գովեստի խոսք է ասել պոլսահայ սիրված երգչուհու մասին. «Մաքրամաքուր, յուրահատուկ ձայն, որն առաջին անգամ լսողին, ասես, բարձրացնում է վեր՝ ամպերի վրա…»,- գրել է նա։ «Քեզ եմ երգելու» երգը հայրենադարձության կոչ է՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը և ամփոփում է այն բոլոր զգացումները, որ ունենում է հայրենի հողի վրա առաջին անգամ ոտք դնող յուրաքանչյուր հայ։
Comments