top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jan 28, 2019
  • 1 min read

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

Կարոտ

Սիրա՛ծ, ոսկե՛ աղջիկ, դեղի՛ն, հասկե՛ աղջիկ, Աղջիկ իմ ջինջ աչքով, Իզուր տարվեցիր դու անձրևների՜ կանչից, Իզուր հեռացար դու…

Ապրում էիր պայծառ դաշտերում իմ հոգու, Ծաղիկ էիր բացված, Բարդու մի ծառ էիր, իմ բարդենի՛, իմ քո՛ւյր, Իմ ծաղկավոր անցյալ…

Ախ, անձրևից հետո դու ծիածան դարձար, Շքեղ, հուր ու երահ, Բլուրներին ընկար, արոտներին արձակ Ու մարգերի վրա…

Հետո ցնդեց այն էլ. ո՞ւր ես, սե՛ր իմ սիրած, Ոսկեթև իմ թիթեռ, Աղջի՞կ էիր, թե վիթ, ցնորք, մուժ ու միրաժ, Աղջի՞կ էիր միթե…

Ահա օրը բացվեց լիմոնի պես լուսե Ու նրա պես անուշ, Ախ, էլ ոչինչ, ոչինչ իմ սիրտը չի հուզի, Ախ, էլ ո՛չ մի անուն:

Սիրած, ոսկե աղջիկ, սիրո լուսե օրրան, Միթե էլ չե՞ս դառնա,– Ե՛կ, խառնվիր երգիս, այս արևոտ օրվան, Այս ջրին ու գարնան…

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page