top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jan 31, 2019
  • 2 min read

Հայաստանի Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայտնաբերված արքայական պալատը, Արտաշեսյանների ու Արշակունիների դամբարանները վաղ միջնադարյան եզակի գտածոներ են, որոնք միաժամանակ քաղաքային մշակույթի կենդանի վկայություն են։ 2,5 մետր բարձրություն ունեցող պատերով արքայական պալատը թվագրվում է IV դարով։ Սա կենդանի վկայությունն է այն բանի, որ քաղաքային մշակույթը մեզ մոտ զարգացած է եղել դեռ միջնադարում։ Այստեղ են գտնվում նաև դեռ 2016 թվականին հայտնաբերված Արտաշեսյանների ու Արշակունիների դամբարաններն ու նույն ժամանակաշրջանի Ախցից վանքը։

Գտածոն բազմակամար կառույց է: Արքայական պալատի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մետաղադրամներ, զարդեր, քաղաքային մշակույթին բնորոշ կառույցներ։ Հայերի մոտ քաղաքային մշակույթը զարգացած է եղել դեռ IV դարում, ու դրա վկայությունն է նաև առաջին սանհանգույցի նախատիպը։ Լեռնային աղբյուրի ջուրը գետնի տակով բերվել է մինչև պալատ։ Պալատում պարբերաբար հավաքվում էին հայ արքաները` Մեծ Հայքի տարբեր ծայրերից։ Այստեղ պետական կարևորություն ունեցող որոշումներ են կայացվել, եկեղեցական տոներ նշվել:

Եկեղեցու ու տան միջև գերեզմանատուն է եղել, որտեղ թաղվել են արքաները։ Գերեզմանաքարերի վրա պահպանվել են V դարի արձանագրություններ, տվյալ ժամանակաշրջանի համար բնորոշ տարբեր դրվագներ կենցաղից` վաղ միջնադարյան պատկերներով, օրինակ` վարազին նիզակով խոցող Հայկը։ Նաև սելադոնից պատրաստված սպասք է հայտնաբերվել։ Այդպիսի սպասքը մեծ պահանջարկ ուներ Հեռավոր Արևելքում ու մատակարարվում էր Չինաստանից։ Այն շատ թանկ էր, իսկ դա նշանակում է, որ Աղձքում հարուստներ են ապրել։

Պեղումների ժամանակ գտնվել են նաև մոտ 150 մարդու աճյուն։ Նրանցից շատերը բռնի մահվան են ենթարկվել։ Մեկի գլուխն է կտրած, մեկի մարմինն էր մասնատված։

Աթանեսյանների ու Արշակունիների տոհմի արքաների դատարկ դամբարանները հայտնաբերվել են դեռևս 1974-1975 թվականների պեղումների ժամանակ։

Բացի Ախցից, վանքի մոտակայքում հայտնաբերված գերեզմանատանը հայտնաբերվել է նաև հուշարձանների համալիր, որը և՛ քարադագաղ է, և՛ խեցեղենի մշակման վառարան։

Ի սկզբանե որոշ հնագետներ կարծում էին, որ դա ստորգետնյա կառույց է, սակայն 2000-ականներին պարզվեց, որ հուշարձանի միջնադարյան մակարդակը գտնվում է եկեղեցական դամբարանից 30 սմ բարձրության վրա։

Արքայական տոհմի աճյունը թաքցվել է դեռ պարսիկների արշավանքների ժամանակ. Պարսիկները կարծում էին, որ եթե տանեն իրենց հետ արքաների աճյունները, կտանեն նաև Հայոց արքայության փառքն ու մեծությունը։

Արքաների աճյունները փրկել է սպարապետ Վասակ Մամիկոնյանը։ Դրանք վերաթաղվել են Աղձքում արդեն քրիստոնեական ժամանակաշրջանում։ Վարկածներից մեկի համաձայն` աճյունների մի մասը թաղված է ակրոպոլիսում, մյուսը` Ախցից վանքի տակ։ Երկրորդ վարկածի համաձայն, որին հակված են հնագետների մեծամասնությունը, արքաների աճյունները ամենևին էլ թաղված չեն եղել դամբարանում։ Կարող է հենց այդ պատճառով է, որ դամբարաններն այսօր դատարկ են։

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page