top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Feb 1, 2019
  • 2 min read

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

Ողբ անմահության Արեւին

Արյունահոտ գիշերին մեջ ամայի, Ուր բնության լացն ավելի խոր կը դառնա, Հոգիս՝ հակած թարմ դիակի մը վրա, Կը հծծե Ողբն Անմահությանդ դարավոր, Ո՜վ Արև, Վաղը նորեն պիտ ծագիս Մերկացնելով մարդոց ամոթը կարմիր, Ճառագայթներդ դողդոջյունով պիտ հպին Մոխրակուտված քաղաքներուն, գյուղերուն, Իզուր շողերըդ զվարթ Պիտի փնտրեն փրփուրները ձյունափառ Մեր հայրենի կապո՜ւյտ, կապո՜ւյտ ծովերուն... Իզո՜ւր շաղերըդ բեկբեկ Պիտի երթան օրորվիլ Ամառնային երազին մեջ ոսկեհունչ... Իզո՜ւր, իզո՜ւր, ո՜վ հսկա Կույր Լուսավոր, Պիտ սպասես հարսանեկան քողերու Կոկոնի պես բացվելուն, Որոնց մեջեն, խուրձ առ խուրձ, Ժպիտները սերեն գինով շրթներուն Կը ծաղկեին, կը թափեին ձյունի պես։ Հիմա Լո՜ւռ, արհավրոտ անապատի ծոցին մեջ Ավելի հորդ ժպիտներ կան ծաղկազարդ, Քան հայրենի դաշտերուն մեջը մոխիր... Իզո՜ւր, իզո՜ւր ճաճանչներրդ ոսկեվարս Պիտ մոլորվին գրկելու Վարդակարմիր սրունքները կուսական Աղբյուրին շուրջը գյուղին, Ծաղիկները պարտեզներուն հայրենի Արշալույսին Պիտ չբանան իրենց փերթը ցայգամույն Ճաճանչներուդ թարմությունը ըմպելու, Վզերնին կախ՝ պիտի հառին մայր հողին Անմահության դիակները երգելու, Կոկոններն իսկ պիտի մերժեն շողերդ, Պիտի չուզեն կես օրվան կյանք մ՝ ապրելու, Քու դարավոր անմահության կյանքիդ մեջ Պիտի տեսնես սև վարդերու բյուրն եր. Վարդն իսկ, վարդն իսկ մահվան հոտն է ընկգրկեր, Կարմիրին տեղ, ճերմակին տեղ, դեղինին՝ Ականատես պիտ ըլլաս սև վարդերու, Սև վարդերու, ո՜վ Արև, Անմահության դո՛ւ Սարսուռ, Կարճ ապրողները կ՝ ըլլան խոր, սխրալի՝ Ինչպես ցողը շողաշողուն երազով։ Մեր հայրենի երազները տևեցին Դարե՜ր, դարե՜ր ու դարե՜ր... Եվ ազգերը անմահության դրոշմը Մեր ճակատին վառեցին, Եղանք անմահ և ամենեն ողբալին. Իր ատենին մահը չեկավ համբուրել Մեղ վարդագույն բերանով. Տևելու ուժը ցեղին Դարե՜ր, դարե՜ր մաքառեց Ընդդեմ մահվան քաղցրության. Այսօր, Արև՛, քեզի հետ Մենք չենք տոներ խաչելությունը ցեղին, Այլ կը տոնենք այն ուժը, որ մեզ ցողեց Անմահության ցոլքերով։ Այն վեհագույն տրտմությունը, զոր այսօր Կը կրենք մեր աչքերուն Խորության մեջ դարավոր՝ Անմահության է պարգև։ Ո՜վ Արեգակ, Լապտեր կյանքի, ողբերգության Լուսատու, Կ՝ երկրպագենք տիեզերական հավատքով Հոգվո քա՜ղցր, վսե՜մ և լա՜յն տրտմությամբ Անմահության հսկայական տաճարին Որ մարդկային գանգերով է կառուցվեր. Մենք հպարտ ենք՝ Անմահության ենք զավակ, Բայց կ՝ ափսոսանք, ո՛վ Արև, IIր չունեցանք վարդագույն մահն ազգերուն Հին դարուն, Որ քեզի հետ պիտի կոչվինք մենք եղբայր Արյունահեղ տիեզերքի շավղին մեջ։ Ի՛նչ քաղցր է քունն հինավուրց ազգերուն...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page