Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Feb 14, 2019
- 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՅԱՆ
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Անցնում օրերն անու՜շ անու՜շ, Անրջային, թեթևասահ, Ամպ ու հովերն անո՜ւշ անո՜ւշ: Ահա բացվեց թարմ առավոտ, Վարդ է թափում սարուն-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ, Շնչում բուրմունք եդեմային: Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա Սահում օրերն անո՜ւշ անո՜ւշ, Շվին փչեց հովիվն ահա Աղջիկն ու սերն անո՜ւշ անո՜ւշ:
Comentários