top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Feb 15, 2019
  • 1 min read

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգությամբ հայ Դիանա Աբգարը, որի նախնիները եղել են Նոր Ջուղայից, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն): Նա համաշխարհային պատմության մեջ իր տեղը գտավ՝ լինելով աշխարհում առաջին կին հյուպատոսը: Դ. Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1919-1920 թթ.-ին: Տիկին դեսպանի ժամանակակիցները պնդում են, որ նա այնքան տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր և դահլիճներ, բոլորը միանգամից ոտքի են կանգնել: Դիանա Աբգարի օրիորդական անուն-ազգանունը Անահիտ Աղաբեկյան է եղել, սակայն 1890-ին Հոնկոնգում ամուսնանալով ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ` նա այլևս ներկայացել է որպես Դիանա Աբգար: Դ. Աբգարը թողել է գրական մեծ ժառանգություն, այդ թվում՝ գրքեր, պոեմներ և նամակներ։ Նա իր գրիչը ծառայեցրել է իր ազգակիցներին բաժին ընկած անարդարությունն ու դժբախտությունը ներկայացնելուն: Ուշագրավ է այն, որ Դիանա Աբգարը իր ստեղծագործություններում խոսել է մարդու իրավունքների մասին և պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռևս չունեին։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page