top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Feb 21, 2019
  • 1 min read

1778 թվականին Փարիզում, մոր մահից ժամեր անց, ավստրիացի անվանի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը հուզիչ նամակ է գրում Զալցբուրգ՝ իր ընտանիքի մտերիմ աբբա Բուլինգերին։«Սգացեք ինձ հետ, իմ ընկեր, սա իմ կյանքի ամենատխուր օրն է: Գրում եմ Ձեզ գիշերվա ժամը 2-ին, բայց պարտավոր եմ հայտնել, որ իմ մայրը, իմ թանկագին մայրն այլևս չկա»,- գրում է Մոցարտը։

Նամակում նա խնդրում է հոգեպես նախապատրաստել հորը կնոջ մահվան լուրին, միաժամանակ նաև նյութական աջակցություն խնդրում՝ մոր հուղարկավորության համար:

Սոցիալապես շատ ծանր վիճակում ապրող կոմպոզիտորը ստիպված է լինում մորը հուղարկավորել օտար երկրում, քանի որ հնարավորություն չուներ նրան հայրենիք տեղափոխելու։

Պատմականորեն հաստատված այս փաստը վկայում է նաև այն մասին, որ նամակը կարող է բնօրինակ լինել։

Նամակը պահվում է երևանյան թանգարանում: Նամակը թանգարան է հասել Վասիլիյ Կորգանովի արխիվից, ով ոչ միայն հայտնի երաժշտագետ էր, այլև կոլեկցիոներ, և փաստաթղթերի շատ մեծ հավաքածու ուներ։ Այդ հավաքածուն ժառանգություն հասավ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։

Երաժշտագետ Վասիլի Կորգանովի արխիվում հավաքված հանրահայտ արվեստագետների ու քաղաքական գործիչների հարյուրավոր նամակները նրա մահից հետո փոխանցվել են Հայաստանի ազգային գրադարանին, որտեղից էլ ավելի ուշ դրանց մի մասը նվիրաբերվել է Գրականության և արվեստի թանգարանին։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page