top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Feb 26, 2019
  • 1 min read

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու համար, լեզվի կոմիտեն ներկայացրել է օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Կոմիտեն այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր է առաջարկում, այլ հիշեցնում է եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր:

Լեզվի կոմիտեն ՀՈՐԴՈՐՈՒՄ է խոսելիս և գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ալտերնատիվ – 1. այլընտրանքային, 2. այլընտրանք

  2. անեսթեզիա – անզգայություն, անզգայացում

  3. ասիստենտ – ընթերակա, օգնական

  4. ասոցիացիա – ընկերակցություն, ընկերություն, միություն

  5. ասպեկտ – հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն

  6. բանդա – հանցախումբ, ավազակախումբ

  7. բուտիկ – կրպակ

  8. գարնիր – խավարտ

  9. գլադիոլուս – թրաշուշան

  10. դեկլարացիա – հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն

  11. դեպորտացիա – արտաքսում, վտարում

  12. դեսերտ – աղանդեր

  13. դետալ – 1. մանրակ, մաս, 2. մանրամասնություն, մանրամաս

  14. դիլեմա – երկընտրանք

  15. իմպլեմենտացիա – կիրարկում

  16. ինովացիա – նորարարություն, նորամուծություն

  17. լանցետ – նշտար

  18. կալա – փողաշուշան

  19. կատաստրոֆիկ – աղետալի

  20. կաֆել – հախճասալ, սալիկ

  21. կուլմինացիա – բարձրակետ, գագաթնակետ

  22. մանժետ – թեզանիք

  23. մանիակ – մոլագար

  24. մարիոնետ – խաղատիկնիկ, խամաճիկ

  25. մեսիջ – 1. հաղորդագրություն, 2. ուղերձ

  26. շտամպ – դրոշմ, դրոշմակնիք

  27. պատենտ – արտոնագիր

  28. պեդալ – ոտնակ

  29. պոտենցիալ – ներուժ, կարողություն

  30. պրեպարատ – պատրաստուկ

  31. պրոդուկտ – արդյունք, արտադրանք

  32. պրոդուկտիվ – արդյունավետ

  33. ռադիկալ – արմատական

  34. ռացիոնալ – բանական, տրամաբանական

  35. ռուբին – սուտակ

  36. վակցինա – պատվաստանյութ

  37. տելեպատիա – հեռազգայություն, հեռազգացություն

  38. տենդենց – միտում

  39. տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն

  40. ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page