top of page

Մեծ Պահքի 1-ին օրվա խորհուրդը

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 4, 2019
  • 1 min read

Այսօր Աստվածաշնչյան ընթերցման մեջ կարդում ենք. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6:14): Եկեք Մեծ Պահքի մեկնարկն արդյունավորենք մարդկանց ներելու պատրաստակամությամբ, ներենք բոլորին, ովքեր մեղք են գործել մեր հանդեպ, ներենք բոլոր նրանց, ովքեր ցավեցրել են մեզ: Ինչո՞ւ: Որովհետև պահքի ամենաառաջին պայմանը ներողամտությունն է: Եթե Աստված Ինքը` Հիսուս Քրիստոս, լինելով «արդար և անարատ» (Ա Հովհ. 2:1), մեր հանցանքների և մեղքերի փոխարեն խաչը բարձրացավ ու ներեց նաև քո մեղքերը, ապա, որքան ևս առավել դո՛ւ պարտավոր ես ներել նրանց, ովքեր մեղանչել են քո առջև: Եվ ինչպես որ դու կներես մարդկանց, այդպես էլ Երկնավոր Հայրը կների քեզ, կօրհնի և կզորացնի: Ների՛ր և եղիր ներված:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page