top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 4, 2019
  • 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

* * *

Որպես հաղթանդամ մի ծերուկ հսկա, Կախված է ժայռը ջրերի վրա. Ալիքը կայտառ գնում են գալիս Եվ ժայռին սիրո համբույր են տալիս։ Խաղում են անհոգ ալիքը գետի, Ցուցնում են գրկած պատկերն արևի, Եվ որպես մանուկ ժպիտն երեսին, Մեղմիկ շշունջով խոսում են ժայռին։ «Լսի՛ր, ծերունի՛, ինչո՞ւ ճակատիդ Սև կնճիռները չեն տալիս դեմքիդ Մի օր խնդության շողով ցոլանալ — Ողջը փոխվում է, դու նույն ես դարձյալ։ «Ազատ լեռների ազատ զավակներ» Մենք քեզ բերել ենք անթիվ գոհարներ. Երկնքի դստեր — վարդի լեռնասուն Կը ցողենք կուրծքիդ անուշհոտություն։ «Մենք երանավետ քնքուշ նվագով Կըկոչենք խորքից ձկներն երամով Եվ ոսկեզօծված գարնան արևից Քեզ մեր զվարթ պարին զանենք խնդակից։ «Եվ քո ականջին միշտ սիրո երգեր Մենք արշալույսից կասենք մինչ աստղեր, Եվ քեզ կըփարենք և քո ծեր կուրծքին Մենք հանգչել կըտանք մեր քաղցըր կրքին...» Ալիքը կայտառ գնում են, գալիս, Սև ժայռը նախկին յուր վիշտն է լալիս... Խաղում են ալիք, ուրախ կարկաչում — Նա կրկին անշարժ, նա կրկին տրտում...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page