top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 5, 2019
  • 2 min read

2016 թ.-ին թուրքական կառավարությունն առգրավվել է սփյուռքահայ բանաստեղծուհի Սոնա Վանի գրքերը, որը տպագրել էր հրատարակիչ Ռահիփ Զարաքօղլուն, ով այսօր իր գործունեության համար հետապնդումների է ենթարկվում Թուրքիայում։ Վանի խոսքով իր պոեզիան դուր է եկել տաղանդավոր թարգմանիչ, թուրքագետ Հակոբ Չաքրյանին, և նա որոշել է իր բանաստեղծությունները թարգմանել թուրքերեն, ապա դրանք ուղարկել է «Բելգե» հրատարակչություն, որի ղեկավարը Ռահիփ Զարաքօղլուն էր։ Ըստ նրա` Զարաքօղլուն համարձակվեց հայտարարել, որ անձամբ կխմբագրի ու կհրատարակի Ցեղասպանության մասին գիրքը։ «Եվ նա ստանձնեց այդ գործը։ Շատ լավ նախաբան գրեց, և գիրքը հրատարակվեց 1500 տպաքանակով, այն դեպքում, որ իմ մյուս գրքերը տպագրվել էին 1000 օրինակով։ Թուրքիայում հայերը շատ են, բայց ես ոչ միայն կենտրոնացել էի հայ ընթերցողի, այլև թուրք մտավորականության վրա։ Ինչպես գիտենք, Թուրքիայում որոշակի շարժումներ են ծավալվում մարդու իրավունքների դեմ պայքարում։ Եվ ինձ թվաց, որ իմ գիրքը շատ արդիական կլինի»,- ասել է բանաստեղծուհին։

Գրքի հրատարակումից հետո բանաստեղծուհին պետք է մեկներ Ստամբուլ` տեղի մտավորականության հետ հանդիպելու համար։ Զարաքօղլուն ինքն էր կազմակերպել միջոցառումը, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել…

«Որոշակի վախ ունեի, բայց ես սպասում էի այդ հանդիպմանը, ուզում էի որոշ հարցեր բարձրացնել այդ մարդկանց ներկայությամբ։ Սակայն իմացա, որ Էրդողանի հրամանով երեք հրատարակչատուն են փակել, որոնցից մեկն էլ «Բելգեն» էր, իսկ իմ գրքերն էլ առգրավվել էին»,- ասել է Վանը։

Առգրավումից առաջ գրքի 100 օրինակ ուղարկվել էր Երևան, սակայն 1400 օրինակ մնացել էր հրատարակչատանը։ Դրանք չէին վաճառվել ու տարածվել, թեև հրատարակիչը նախապես ծանուցում էր տարածել թուրքական թերթերից մեկում, և ընթերցողները սպասում էին գրքի լույս ընծայմանը։

Այժմ հայտնի չէ, թե որտեղ է Զարաքօղլուն:

Սոնա Վանը 1978 թվականից ապրում է Կալիֆոռնիայում։ Քնարախոհական բանաստեղծությունների («Լույսի ծվեններ», 1996, «Ես անուն չունեմ», 2003, «Ես ձայն եմ լսում», 2006, «Չառա անունով թռչունը», 2011) ժողովածուների հեղինակ է։ Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան տասը լեզվով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն)։

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page