top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 5, 2019
  • 1 min read

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Քաղաք` 782 թվով գաղտնագրված Օրենքների գրքի հին ու առաջին ձեռագրերում տեսա քաղաք «782» թվով գաղտնագրված… Հսկաների ժամանակն էր երկրի վրա, իսկ երկնքում իշխում էին բազմաթիվ աստվածներ. նախաստեղծ էր տոմարը և օրացույցում հաշվարկն էր ուրիշ: Ընթերցումների նորագույն մեկնությամբ կարդում եմ ահա. «Այս քաղաքը ես հոյակապ կառուցեցի,- արքա աստվածային մեծության և նվաճված երկրների,- սիրո ու արբունքի աղյուսներով շարեցի պատերը և շրջանաձև պատեցի խաղաղության պարիսպներով. քեզ, ձեռակերտ բուրմունք, հարդարեցի այնքան, որքան քո գեղեցկության սահմանն էր թույլ տալիս: Քո աշնան վերջին տերևը նկարեցի` սիզամարգին ընկած և սահող ամպիդ ընթացքը դաջեցի ժայռին, հավաստելով, թե իմ քաղաքում ոչինչ չի կորչում. ես այսպես հրաշալի քեզ իմ շուրջը կառուցեցի»: Բայց մինչև իրականությունն այդ արքայաբար գրված, քո ժամանակը առասպելից է գալիս, քաղաք. առեղծվածի ուրվապատկերով քո անվիճելի տեսքն է արտացոլվել հին գրերում հիշատակված Մասիս կամ Արարատ լեռան հայելու մեջ: Աշխարհը դեռ նոր էր սկսվում, երբ ալեմորուս Նոյը առաջինը քեզ տեսավ երկրի վրա ու տապանակիր լեռան թաց լանջից Աստծուն ավետեց. - Երևա՜ց, հող՜ը երևաց,- և այդ փրկության կանչն էլ հենց դարձավ քո անունը: Քաղաք, դեռ ջրհեղեղի ջրերով մաքրված, որ պիտի շնկշնկայիր որպես նախաստեղծ առավոտ. բայց տոմարն է հիմա ուրիշ և օրացույցում այլ հաշվարկ է:

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page