top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 13, 2019
  • 2 min read

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

Աստղիկին

Ծովն աչքերուդ է լռեր Եվ ճակտիդ վրա Թախծի հովը կը հևա, Եվ ծիծերուդ պտուկներեն քաղցրաթուխ Մոր մը, մոր մը դառնությունը կը կաթի, Ո՜վ Աստղիկ, Եղերամա՜յր դու անմահ։ Ալյակներեն անրջային կապույտով Եվ փրփուրի շուշաններեն դու ծնար. Այգաշաղի օրրանիդ մեջ լողացիր Դիցուհու պես, լողացի՜ր... Եվ արևին ճաճանչները դողդոջուն Քեզ պատեցին, ողողեցին լույսի մեջ, Առավոտյան դո՛ւ ծովածին բրաբիոն, Դու քնացար Դիցուհու պես, քնացա՜ր... Սև՜, ցայգաթիռ վարսերեդ Սիրո գարուն մ'երերաց Եվ բերանիդ վարդաշուրթն աղբյուրեն Մեր բոլորիս ծարավությանը համար Սրսուռ ակ մը կարկաչեց, Անգամ շիթ մ'այդ զովութենեն երկնային Մեր հոգվույն մեջ աստղաշխարհ մը ծաղկեցուց Եվ երգերո՜վ...լեցվեցանք։ Բամբիռն առինք ոգեշունչ Եվ դուրս թռանք Բագիններեն. լարերեն Թովչություններ ցնծացին, Եվ երգեցինք՝ «Մենք ըմպած ենք հավիտյանի մը համար Անմահության նեկտարեն, Ծարավի չենք, ծարավի չենք մենք երբեք, Աստվածային սաղմը մեր մեջը անհուն Արևի պես կը վառի, Տիեզերական շավիղովը լուսաշունչ Մենք աստղերո՜ւն կը թևենք. Մեր ոսկորները ճղճիմ Հիմա գարուն կը բուրեն»։ Անգիտացանք այն ատեն, Որ կ՝ ըմպեինք Հավերժական չարչարանքի նեկտարեն, Հիմա կ՝ողբանք Այն կաթիլը անմահական բերանեդ, Որ բորբոքեց մեզ անդարձ Հավիտյանի անհաղթելի իդեալով։ Մենք կը բաղձանք, որ այսօր Հայրենական ավերներու տակ թաղենք Հիշատակն իսկ մեր աստղավառ անցյալին, Սակայն այսօր դու դարձյալ Վսեմորեն կը պարզես Մոր մը թևերդ վերամբարձ Եվ կը քալես մերկ, արյունոտ ոտքերով Ավերներու երկյուղներու վրայեն, Եվ մեր թաղումն հանկարծակի կը դառնա Այգատոնը ցնծումներու նորանոր։ Անմահության զեփյուռը Կուգա գգվել մեր ճակատները այրած, Եվ կը գոչենք ոգիով մը աննվաճ. «Մենք պիտ ապրինք, պիտի ապրինք հավիտյան»։ Բայց տեսիլքիս բագինին մեջ լացակոծ Երբ կը տեսնեմ այն մարմինը ձյունահրաշ Հայ աղջկան կուսափառ, Որ կտրված ծիծերով Զանգակատան բարձունքեն Գլուխը վար է կախվեր, Հայրենի դաշտը կանաչ Ոսկորներով է ծաղկեր՝ Եվ գետերը գոռալով Նոր դիակներ, նոր հեծեծանք կը բերեն, Թույլ տուր ինծի, որ ողբամ, Վերջալույսի դո՛ւ շաղամույն Հեծեծանք, Այն կաթիլը անմահության նեկտարեն, Որ բուստերեդ ծորեցիր, Տարփանքի պես ծորեցի՜ր... Ներե՛, ներե՛ ափսոսանքն այս մեղավոր. Մենք կը բաղձանք, որ միայն Հիշատակ մը ըլլայինք Պատմության մեջ ազգերուն Հին դարուն։ Երանության զեփյուռն հաղթ Մեզ կը փչե դամբաններե հինավուրց։ Մենք կը բաղձանք հոգեվին Վարդաբոսոր թաղումին, Թող աշխարհի մեղմ հովիկ Հոգեհանգիստ մրմնջե, Ըլլանք միայն Հիշատակ Եվ դամբանի խորերեն Երգենք հանգիստն աստղահայաց աչքերուդ, Ո՜վ Աստղիկ։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page