Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Mar 18, 2019
- 1 min read

Երուսաղեմի Գրիգոր Շիրվանցի, Շղթայակիր Պատրիարքը իր գրիչը ի սպաս դրել էր Երուսաղեմի Առաքելահաստատ Սուրբ Աթոռի պայծառացման համար՝ գրելով բազմաթիվ և ընդարձակ նամակներ, գլխավորաբար Երուսաղեմից Կ. Պոլսի Հովհաննես Պատրիարքին (1724-1736, 31 հատ) և Կ. Պոլսից Երուսաղեմ, Սրբոց Հակոբյանց վանքի գործակալ վարդապետներին (1736-1740, 21 հատ): Այդ նամակները տպագրված են 1971-1973 թվականների «Սիոն» ամսագրում, որը Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պաշտոնաթերթն է 1866 թվականից:
Comments