top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 20, 2019
  • 1 min read

ՄԵՏԱՔՍԵ

Մատանի

Ա՛ռ այս մատանին, որպես սուրբ նվեր,

Քո նվիրական ճակատագրին,

Ես հավատամքիս տառապած ոգին

Տարել եմ սիրուս երկինքներն ի վեր,

Տարել եմ վսեմ զգացողության

Ամենաբարձր լեռնագագաթով,

Ամենակարծր ժայռերի սրտով,

Ամենաքնքուշ նվիրումների

Անձնազոհությամբ...

Բայց գիտե՛մ, որ դու, դո՛ւ և ինձանի՛ց

Կգնաս մի օր,

Ու ես քո կանանց ձգվող շղթայում

Կդառնամ փոքրիկ պսպղուն մի օղ,

Որ քեզ իմ լույսով ետ կանչեմ նորից...

Ա՛ռ այս մատանին ու թող նա ցմահ

Ձեռքդ զարդարի,

Ու թե չլինեմ արդեն քո սրտում,

Գոնե կլինեմ քո ձեռքի վրա,

Հյուսված կլինեմ քո տաք գոյության

Մի մատին թեկուզ,

Որպես մեծ սիրո ոսկեձույլ մի հուշ...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page