Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Mar 25, 2019
- 1 min read

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
Անիմաստ օր
֊Ի՞նչ ես անում... ֊Ես ի՞նչ գիտեմ`ի՜նչ եմ անում.֊ Իմ,ճերմակին տվող քունքից Մեկ֊մեկ ճերմակ մ՜ազ եմ հանում. Կուրծքըս ծանր քարին տված, Գլորում ու սա՜րն եմ տանում. Ձմռանը, տան դուռը բացել, Շո՜ր եմ փնտրում... որ տաքանա՜մ. Ուզում եմ նոր տո՜ւն կառուցել, Երբ... այս երկրից... պիտի գնա՜մ. Բուժում եմ այն ատա՜մը սև, Որ... վաղ թե ուշ պիտի հանե՜մ. Խաշում եմ այն ցորե՜նն արդար, Որ գարնանը պիտի... ցանե՜մ։ Երբ հեղե՜ղ է իջնում սարից, Ստորոտում ա՜րտ եմ ցանում... ....................................................... Երբ կարևորը չի՜ արվում, Մեկ չէ՞, թե մարդ ի՜նչ է անում...
Comentários