top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 30, 2019
  • 1 min read

Երուսաղեմի հայոց պատրիարք՝ Սահակ արքեպիս-կոպոսի օրով (1179-1180) և Գրիգոր Տղայի կաթողի-կոսության ժամանակ գումարվում է Հռոմկլայի ժողովը՝ հայ և հույն եկեղեցիների միության առիթով, որին արդեն ձեռնամուխ էր եղել իր նախորդը՝ Ս. Ներսես Շնորհալին, բայց անկատար էր մնացել նրա վերահաս մահվան պատճառով: Սահակ պատրիարքը ևս մասնակցել է այդ ժողովին, որին հրավիրված էին նաև ուրիշ 31 եպիսկոպոսներ ու երևելի իշխաններ: Սակայն Գրիգոր Տղայի օրոք ևս չի լուծվում միության խնդիրը: Ժողովից հետո Սահակ պատրիարքը վերադառնում է Ս. Աթոռ, թեև միությունը գլուխ բերել չի հաջողվում, բայց իր հեզահամբույր բնավորությամբ ու աստվածասեր ոգով ինչպես լատինների՝ այնպես էլ հույների հետ սիրալիր հարաբերություններ է մշակում, առանց ամենևին իր եկեղեցու իշխանությունը Երուսաղեմի հունական եկեղեցու կամ ընդհանուր եկեղեցու խոնարհ ու անարգ հպատակության տակ թողելու: Նա և իր հաջորդը՝ Աբրահամը, ու նրանք որ իրենցից առաջ Երուսաղեմի եկեղեցու հողը տնտեսեցին, իրենց հոտը բոլոր եկամուտ ու օտար վարդապետություններից զերծ պահելով իրենց հոգևոր իշխանության գավազանի տակ՝ հորդորում էին նրան պատկառ կանգնել, նաև թագավորի քաղաքական իշխանությանը, հավասարապես տալով Աստծունը՝ Աստծուն, և կայսրինը՝ կայսեր:

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page