Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Mar 31, 2019
- 1 min read

ԾՈՎ alizé
* * *
Երևա՛ն, և ահա քեզ նայում եմ հեռվից ու հեռվից քեզանով հիանում, ազատվել եմ արդեն սրտիս ծանր բեռից, քեզ ինձ հետ ոչ մի տեղ չեմ տանում։
Քեզ սարքում են հիմա՝ ինչպիսին չես եղել, պաշտպանի՛ր համբույրներս թողած, դու գիտես, որ հին քաղաքում կան տեղեր, որտեղ իմ երազներն են սքողված։
Երևա՛ն, քեզ համար բացիկներ եմ գնել, որ արդեն սահմանն են հատում, կհասցնես մինչև վերադարձս քնել, ես շուտով երկտողով կգամ տուն։
Commentaires