Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 1, 2019
- 1 min read

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Հաճախ երկնից նայեցի
Հաճախ երկնից նայեցի այս գեղեցիկ աշխարհին,
Եվ աշխարհում այս դարձա՝ աներկրային մի գնչու,
Հաճախ հոգնած կանգնեցի, անիծեցի կյանքս սին,
Բայց դեռ ապրել ուզեցի ու չգիտեմ թե ինչու:
Հաճախ ճամփաս շեղեցի, մտա տունը օտարի,
Հարազատի կարոտով մղկտացի կարեվեր,
Հաճախ կյանքի փոթորկում եղա անզոր, անարի,
Բայց ես ծխի նման լուռ ինձ հյուսեցի դեպի վեր:
Հաճախ բարի իմ հոգին սին հույսերով սնեցի,
Աղջիկների գրկի մեջ մոլորվեցի ես տրտում,
Հաճախ հույսերս բոլոր քամիներին տվեցի,
Եվ ուզեցի չմնա ոչինչ, ոչինչ իմ սրտում:
Հիմա ես էլ չգիտեմ ո՞ւր է կյանքս ինձ տանում,
Պատառոտված մի պատրանք ինձ հմայել է նորից,
Հիմա մթին մի աշխարհ հոգուս մեջ է թանձրանում,
Հիմա անտեր որբի պես՝ ես փախչում եմ բոլորից:
Comments