Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 2, 2019
- 1 min read

Հակոբոս Տյառնեղբայրը երկար ժամանակ Երուսաղեմի եկեղեցու եպիսկոպոսապետն էր, ու նրա Ս. Աթոռը, իբր քրիստոնեական նվիրապետության խորհրդանշան գտնվում էր Ս. Հակոբյանց տաճարում. գիտենք նաև, որ Տյառնեղբայրը նահատակվել է տաճարի մոտակայքում, քանի որ այն ժամանակվա քրիստոնեական կրոնի ընդիմադրները փորձում էին փակել Քրիստոսի այդ անձնվեր առաքյալի բերանը, բայց նա իր ձայնը լսելի էր դարձնում տաճարի աշտարակից, այդ պատճառով ճշմարտության հակառակորդները աշտարակից վար նետեցին Տյառնեղբորը, և երբ նա աղոթում էր իր թշնամիների համար, նրանցից մեկը քարով հարվածեց սուրբի գլխին, ու նա նահատակվեց Քրիստոսի սիրո համար: Եվսեբիոսը օգտվելով Հիգեսիպոսից և Կղեմեսից, մանրամասն պատմում է նրա նահատակության մասին. «այսպէս վկայեաց նա, եւ թաղեցին զնա անդէն ի տեղւոջն. եւ մինչեւ ցայսօր ժամանակի շիրիմ նորա կայ առ կողմն տաճարին»: Այս վկայությունը հաստատում է տիրող ավանդությունը Ս. Տյառնեղբոր գերեզմանի նկատմամբ 4-րդ դարում, Կյուրեղ Երուսաղեմացու օրով, Տյառնեղբոր նշխարները գտնվում են և փոխադրվում Սիոն, մեր այժմյան Ս. Հակոբյանց Մայր Տաճարի տեղում, ինչպես վկայում են ավանդություններն ու վկայությունները: Բայց ամենաճիշտ վկայությունը տալիս է Շարթր քաղաքի մատենադարանում գտնված և հունարենից լատիներեն թարգմանված 10-րդ դարի մի ձեռագիր, որ Պոլլանդյաններն են հրատարակել 1889-ին (Revne Bibique, 1919, էջ 480-499): Այդ ծեռագրի վկայությամբ 4-րդ դարում, Ս. Տյառնեղբոր գերեզմանի վրա կառուցվում է մի վկայարան և նշխարների մի մասը փոխադրվում է այդ նորակերտ վկայարանի տակ:
Comments