Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 6, 2019
- 1 min read

Հայերը Սուրբ Երրորդությանը նվիրված հատուկ տոն չունեն, թեև հայ կաթոլիկները՝ հետևելով լատիններին, այն մուծել և դրել են Հոգեգալստյան 8-րդ օրը: Բայց «Երրորդություն անբաժանելի» շարականը և Սուրբ Հոգու գալստյամբ բացատրված Երրորդության խորհուրդը պատճառ են եղել, որ Հոգեգալստյան տոնին կից նկատվի նաև Երրորդության տոնը, և Երրորդության անվանը նվիրված եկեղեցիները Հոգեգալստայն օրը դիտեն սեփական տոնախմբության օր:
Պատկերը` Երեւան, ձեռ. 2627, էջ 2բ, Աստվածաշունչ, 1338 թ. Ծաղկող՝ Սարգիս Պիծակ
Comentarios