top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 8, 2019
  • 1 min read

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ

Մարդ արարած

Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած, Մոմ մը լույսով՝ խավարին մեջ համատարած Կը հալածես դուն տեսիլքներ արևավառ, Կը խարխափես և քավարին չես հավատար… Արցունքներուդ միգամածին խորեն տմույն Գիտես նայիլ արշալույսի ճաճանչներուն. Սուգի քողին տակ հուսալից դուն սիրահար՝ Կը տառապիս և վշտերուդ չես հավատար։ Վզիդ շղթա և թևերուդ ծանր կապանք՝ Դուն կը փորձես արծիվներու վայել ճախրանք Եվ այս կյանքի մեծ բանտին մեջ բազմակամար Կը խեղդվիս, շղթաներուդ չես հավատար։ Փուշ ու տատասկ քեզ կʼարյունեն ճամբուդ վրա, Բայց խոցոտված քու մատներով արյունլվա Դուն կ’որոնես ծաղիկներու հոգին պայծառ, Ցավեդ կ’ոռնաս և ցավերուտ չես հավատար։ Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած, Քու ձեռքերով հողին կուտաս կյանքեր ծաղկած, Կʼըզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար Կʼիյնաս անշունչ, սակայն մահվան չես հավատար…

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page