Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 9, 2019
- 1 min read

Հայերը Երուսաղեմում եկեղեցիներ ու վանքեր հիմնել են դեռևս 4-րդ դարում: Այդ ժամանակաշրջանում (4-5-րդ դարեր) Երուսաղեմում կառուցված հայկական եկեղեցիներն ու վանքերը թվարկել և նկարագրել են 7-րդ դարի պատմիչներ՝ Մովսես Կաղանկատվացին և Անաստաս Վարդապետը: Վերջինս 70 վանք, եկեղեցի և մատուռ է հիշատկել Երուսաղեմում՝ նշելով, որ դա կատարել է Համազասպ Պահլավունի Կամսարական իշխանի խնդրանքով, որը ցանկացել է ունենալ հայ իշխանների հովնավորութամբ և հայ ուխտավորների նվիրատվությամբ պահվող հայկական վանքերի ցանկը:
Comments