top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 9, 2019
  • 1 min read

ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

Գարուն

Ո՛հ, ի՜նչ անուշ եւ ինչպէս զով Առաւօտուց փչես, հովի՛կ, Ծաղկանց վրայ գուրգուրալով Եւ մազերուն կուսին փափկիկ, Բայց չես, հովի՛կ, իմ հայրենեաց, Գնա՛, անցի՛ր սրտէս ի բաց։ Ո՛հ, ի՜նչ աղու եւ սրտագին Ծառոց մէջէն երգես, թռչնի՛կ, Սիրոյ ժամերն ի յանտառին Զմայլեցան ի քո ձայնիկ. Բայց չես, թռչնի՛կ, իմ հայրենեաց, Գնա՛, երգէ՛ սրտէս ի բաց։ Ո՛հ, ի՜նչ մրմունջ հանես, վտա՛կ, Ականակիտ ու հարդարտիկ, Քու հայելւոյդ մէջ անապակ Նայինք զիրենք վարդն ու աղջիկ. Բայց չես, վտա՛կ, իմ հայրենեաց, Գնա՛, հոսէ՛ սրտէս ի բաց։ Թէպէտ թռչնիկն ու հովն հայոց Աւերակաց շրջին վրայ Թէեւ պղտոր վտակն հայոց Նոճիներու մէջ կը սողայ, Նոքա հառաչք են հայրենեաց, Նոքա չերթան սրտէս ի բաց։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page